Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ստացել ես այսքան, հիմա թողել ես այսքանը, փասա փուսեդ հավաքի ու...»

«Ստացել ես այսքան, հիմա թողել ես այսքանը, փասա փուսեդ հավաքի ու...»
19.08.2025 | 12:52

Եթե երկիրը իրական էլիտաներ ունենար, այս քարտեզը կդրվեր սրա առաջ ու պարզ հարց կտրվեր.

«Ստացել ես այսքան, հիմա թողել ես այսքանը, փասա փուսեդ հավաքի ու...»:

Բայց որակյալ էլիտաների մասին հիմա խոսելը ճոխություն է, հետևաբար նման հարց տվողն էլ չկա։

Սրան մեր պատասխանը պետք է լինի այն, որ մենք կարող ենք հաղթել, մենք կարող ենք իրական խաղաղություն ունենալ, բայց էդ ճանապարհին դու տեղ չունես:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5618

Մեկնաբանություններ